ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՄ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ

03/14/2012

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:

Շնորհավորելով պաշտոնի ստանձման կապակցությամբ` Գագիկ Ծառուկյանը հույս հայտնեց, որ այսուհետ ևս Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ:




«Հարգարժա՛ն պարոն Ծառուկյան, շնորհակալ եմ հանդիպման հնարավորության համար: «Բարգավաճ Հայաստանը» առաջին կուսակցությունն է, որի նախագահի հետ ես հանդիպում եմ իմ նշանակումից հետո: Ես գիտեմ, որ ԲՀԿ-ն լուրջ դերակատարում ունի Հայաստանի քաղաքական կյանքում: Համոզված եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ ու արդար մթնոլորտում և ԲՀԿ-ն կստանա ժողովրդի վստահության քվեն»,- հանդիպման ժամանակ նշեց Տրայան Հրիսթեան:

«Առաջին հերթին կարևորում է մարդկանց վստահությունը պահպանելը: Մարդիկ պետք է հասկանան, որ կարևոր է յուրաքանչյուրի քվեն, քանի-որ ընտրությունները կանխորոշում են մեր երկրի մի քանի տարիների ճակատագիրը: Ովքեր կլինեն մեր կողքին՝ ապահովելով արդար, բաց և թափանցիկ ընտրություններ, նրանք կլինեն մեր գործընկերներն ու դաշնակիցները», - իր խոսքում ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: