ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ԾԱՂԿԱՁՈՐ 2011» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
08/20/2011
«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունեց «Ծաղկաձոր 2011» ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական կրթական ֆորումի ներկայացուցիչներին: ԲՀԿ առաջնորդը ողջունեց մասնակիցներին` մաղթելով նրանց լավ հանգիստ, արդյունավետ աշխատանք ու նորանոր հաջողություններ:
«Երիտասարդներն են մեր վաղվա ապագան: Երիտասարդությունը իր թիկունքում պետք է զգա հուսալի աջակցություն և վստահություն, և նման շփումներն արդեն իսկ հնարավորություն են ընձեռում էլ ավելի ամրապնդել հարաբերությունները», – նշեց ԲՀԿ նախագահը: