ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻՆ
09/30/2011
Երևանի «Արարատ» կոնյակի-գինու և օղու կոմբինատի Մասիսի խաղողի ընդունման կետը մարդաշատ է: Այստեղ տարածաշրջանում ամենաբարձր սակագնով և ամենաշահավետ պայմաններով մթերվում է գյուղացիների ամբողջ տարվա խաղողի բերքը:
Գագիկ Ծառուկյանն անձամբ էր եկել հանդիպելու խաղողագործների հետ՝ պարզելու արդյոք գո՞հ են մթերման պայմաններից: Պարոն Ծառուկյանը նշեց, որ բոլոր գյուղացիները կհանձնեն իրենց ողջ բերքը՝ առանց բացառությունների: Գյուղացիների կողմից բարձրացված բազմաթիվ հարցեր, տեղում լուծում ստացան: