ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

02/16/2010
Փետրվարի 16-ին Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում հյուրընկալվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը նշեց, որ միջոցառման առիթը ԲՈՒՀ-ի դասախոս, մարզիկ Դավիդ Ֆահրադյանի՝ Գինեսի գրքում սահմանած ռեկորդն է: Մարզիկը “մեկ պտույտ հետ տար” մարզաձեւում պտտաձողի վրա կատարել է 350 պտույտ և դարձել ռեկորդակիր:

Ելույթ ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ նախագահը շնորհավորեց բուհի անձնակազմին և Դավիթ Ֆահրադյանին նման հաջողության կապակցությամբ և նշեց, որ սա խոսում է հայ մարդու ունակությունների և հնարավորությունների մասին:

«Ինչպես գիտենք, Դավիթ Ֆահրադյանը մարզական կրթությունը ստացել է Հրանտ Շահինյանի անվան մարզական դպրոցում, հենց այդ դպրոցն է դաստիարակել նման մարզիկի: Այդ պատճառով մենք շնորհում ենք Դավիթ Ֆահրադյանին Հրանտ Շահինյանի անվան մեդալ: Ցանկանում եմ 10 միլիոն դրամ հատկացնել Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին որպես աջակցություն»-, ելույթում նշեց պրն. Ծառուկյանը և ավելացրեց, որ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 75-րդ տարեդարձի կապակցությամբ  ցանկանում է նվեր մատուցել նաև ԲՈՒՀ-ի ուսանողներին: 10 միլիոն դրամ հատկացվեց նաև  ԲՈՒՀ-ի ուսանողական խորհրդին, որը ծախսվելու է ԲՈՒՀ-ում առաջադիմություն ցուցաբերած և կարիքավոր ուսանողության վարձի խնդիրը լուծելու համար:

ԲՈՒՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց պրն. Ծառուկյանին աջակցության համար, և բուհի ղեկավարության անունից ՀԱՕԿ նախագահին հանձնեց նվերներ և հուշամեդալ: