Գագիկ Ծառուկյանի վերադարձով մեծ կոնսոլիդացիա տեղի կունենա. Վահե Էնֆիաջյան
ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությամբ:
Նախորդող օրերին ԲՀԿ-ականները նշում էին, որ իրենց բոլոր հետագա քալերը կախված են Ծառուկյանի հայտարարությունից:
Armday.am-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ:
-Պարո՛ն Էնֆիաջյան, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո ինչ-որ առումով կոնկրետացե՞լ են Ձեր քայլերը, խորհրդարանական ընտրություններին մասնացկելու ձևաչափն արդեն հայտնի՞ է:
-Այն քայլերը, որոնք ինքս որոշել էի անել, դեռևս անձամբ պարոն Ծառուկյանի հետ չեմ քննարկել, բայց վստահեցնում եմ Ձեզ՝ առաջիկայում կհանդիպենք և կքքնարկենք: Բայց այս հարցը ոչ թե իմն է, կամ մյուսինը, այտսեղ շատ ավելի գլոբալ համատեքստով է պետք նայել, որովհետև երկրում իրոք մեծ փոփոխություններ արձանագրելու կարիք կա՝սոցիալական, տնտեսական, ընդհանուր մթնոլորտի հետ կապված, և վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձով բավականին մեծ կոնսոլիդացիա տեղի կունենա, որը ի զորու կլինի այս խնդիրների լուծմանը համապատասխան ընթացք տալ:
-Պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ ձեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են երկրի ապագայով: Նաև խոսք է գնում լայն դաշիքնի մասին, արդեն պատկերացում կա՞, թե որ ուժերի հետ կարող եք դաշինք կազմել:
-Դեռևս ոչ, բայց ես կարծում եմ, որ առաջիկայում ամեն ինչն էլ պարզ կլինի, նման գործընթացները տեղի են ունենում հրապարակային: Եվ, ըստ էության, ընտրություններին էլ բավականին քիչ ժամանակ է մնացել և այդ ժամանակահատվածում ամեն ինչ հրապարակային տեղի կունենա:
-Ծառուկյանի հայտարարությունից հետո, ինչպես հասկանում եմ, հանդիպում, որպես այդպիսին ,կուսակիցների միջև չի եղել դեռ:
-Դուք մոռանում եք, որ ընդաեմը երկու ժամ առաջ է նա հայտարարություն արել…
-Գուցե դրանից առաջ…կամ հետո…
-Երբ որ հանդիպումներ եղել են, հրապարակվել է նաև մամուլում, մամուլում տեղեկություններ եղել են:
http://armday.am/?p=1181&l=am%2Fgagik+carukyani+veradardzov+mec+konsolid...