Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Ռուսաստանի տոնի առթիվ

06/12/2020

Հարգելի՛ Սերգեյ Իվանի, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Հայաստանի և Ռուսատանի բարեկամությունը դարերի պատմություն ունի, իսկ մեր երկրների ժողովուրդների բարեկամությունը անդավաճան անցյալ ունի: Բարգավաճ Հայաստան կուսակցության և Եդինայա Ռոսսիյա կուսակցության միջև ստորգրված համագործակցության հուշագրի շրջանակներում մենք արդեն 12 տարի ակտիվորեն գործակցում ենք ամենատարբեր ոլորտներում և մեր արդյունավետ գործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված: Ռուսաստանը և Հայաստանը քաղաքական, ռազմավարական, տնտեսական կարևորագույն գործընկերներ են և ոչ ոք դա կասկածի տակ առնել չի կարող: Որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ պատրաստ եմ գործադրել բոլոր ջանքերը՝ հայ-ռուսական բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ակտիվ գործակցության շրջանակն ընդլայնելու համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ պետական այս տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն և ամենայն բարիք, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում: