ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹԵՔԱՀԱՐԹԱԿՆԵՐ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ
Արձագանքը չուշացավ. Գագիկ Ծառուկյանը անձամբ հանդիպեց ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց մտահոգող խնդիրները տեղում քննարկելու նպատակով:
Կարևորելով հաշմանդամների իրավունքների պաշտպանությունը՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ հասարակության խոցելի խմբերին աջակցելը ԲՀԿ առաջնահերթությունների շարքում է և, իր անմիջական աջակցությամբ, բարձրաձայնված խնդիրն անպայման լուծում կստանա:
«Յուրաքանչյուր ոք ունի ընտրելու իրավունք և ես պատրաստակամ եմ աջակցել ընտրություններին հաշմանդամների մասնակցությունը լիարժեքորեն ապահովելու համար»,- նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Երախտագիտություն հայտնելով իրենց ընդունելու և լսելու համար՝ ներկաներն ընդգծեցին, որ հադիպման արդյունքում կրկին վերագտան ամենակարևորը՝ համոզմունքը, որ որպես հասարակության խոցելի խումբ անտեսված և միայնակ չեն: