ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՅՑԸ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

12/24/2011

Դեկտեմբերի 23 -ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելեց Արմավիրի մարզ:

ԲՀԿ նախագահը հանդիպեց կուսակցական ակտիվի և ավելի քան 1500 բնակիչների հետ, ովքեր կուսակցությանը անդամագրվելու որոշում էին կայացրել:

Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց և ողջունեց արդեն կուսակից արմավիրցիներին:

«Գաղափարական մոտեցումների ընդհանրությունից զատ այսօրվանից մեզ միավորելու է գաղափարները  միասնաբար կյանքի կոչելու ձգտումն ու այդ ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքը: Մարդիկ իրենց պաշտպանված ու գնահատված պետք է զգան, իսկ դրա համար, առաջին հերթին, պետք է ստեղծել աշխատելու, արարելու և ստեղծագործելու պայմաններ, որից հետո նոր կարելի է արդյունքներ ակնկալել», - հանդիպման ավարտին նշեց Գագիկ Ծառուկյանը: