ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄԻ ԿՈՉՈՒՄ

11/17/2009
Նոյեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանի մեծ  դահլիճում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Նիկոլայի Ծառուկյանը ՀՀ 21 ուսումնական հաստատությունների 42 ուսանողների հանձնեց 500 ԱՄՆ դոլարին համարժեք անվանական կրթաթոշակներ:





Անակնկալ էր նախատեսված նաև պրն. Ծառուկյանի համար: Ելույթ ունեցավ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ իրականացվող մի շարք միջոցառումների համակարգող, ԲՀԿ քաղխորհրդի անդամ, Հայաստանի Ուսանողական ֆորումի նախագահ Հայկ Ակարմազյանը: «Հարգելի պրն. Ծառուկյան, թույլ տվեք այստեղ հավաքված ուսանողների անունից շնորհակալություն հայտնել Ձեզ ուսանողներին միշտ աջակցելու համար: Դուք միշտ կանգնած եք մեր կողքին: Եվ թույլ տվեք Ձեզ շնորհել Հայաստանի ուսանողական ֆորումի պատվավոր անդամի կոչում»,- նշեց պրն. Ակարմազյանը:


ԲՀԿ նախագահ, ՀԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին տրվեց Հայաստանի Ուսանողական Ֆորումի պատվավոր անդամի կոչում ի գնահատումն ուսանողության ցուցաբերած անշահախնդիր աջակցության, ուսանողական կազմակերպությունների և ուսանողական ինքնավարության զարգացման գործում մեծ ավանդի:

Ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը այսքանով չավարտվեց: Քիչ անց «Երևան» հյուրանոցում ամփոփվեց «Ուսանողությունն առանց ծխախոտի» էլեկտրոնային պաստառների մրցույթը: