ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ
«Սևան» մարզական միությունն ամփոփեց «Մրցաշրջան 2011»-ի արդյունքները: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցեց միության խորհրդի հաշվետու նիստին:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ինչպես նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անմիջական աջակցությամբ միությունը բարելավել է իր բաժանմունքները ՀՀ մարզերում, գերազանցել է նախորդ տարվա ցուցաբերած արդյունքները:
Գագիկ Ծառուկյանը ողջունեց միության անդամներին և ընդգծեց, որ նկատելի է միության կատարած աշխատանքը, և այն պետք է կրի շարունակական բնույթ, քանի որ առջևում «Լոնդոն-2012» օլիմպիական խաղերն են և մարզիկներից ակնկալվում է նորանոր հաղթանակներ:
Հանդիպման ավարտին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիրներին, ինչպես նաև նրանց մարզիչներին:
Բարձր գնահատելով ՀԱՕԿ նախագահի ներդրումը սպորտի զարգացման գործում՝ «Սեւան» մարզական միությունը Գագիկ Ծառուկյանին շնորհեց միության պատվավոր նախագահի կոչում: