ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱԶԿԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո սեպտեմբերի 28-ին և 29-ին կայացավ Բազկամարտի Հայաստանի առաջնությունը, նվիրված մարզաձևի երախտավոր Աշոտ Սարգսյանի հիշատակին: Հանրապետական այս ստուգատեսին 300-ից ավելի բազկամարտիկ էր մասնակցում: Ստուգատեսի մրցանակային հիմնադրամը 12 միլիոն դրամ էր:
Հայաստանի ուժեղագույն բազկամարտիկների եզրափակիչ մենամարտերին հետևում էր ՀԱՕԿ նախագահ, Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ՝ Գագիկ Ծառուկյանը: Ելույթում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը կարևորեց այս սպորտաձևի զարգացումը Հայաստանում և նշեց, որ միջազգային ասպարեզում Հայաստանի պատիվը բարձր պահած մարզիկները կխրախուսվեն: