ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ

06/11/2011
Համահայկական առաջին խաղերը 1999թ.-ին են կայացել: Այս տարվա օգոստոսին տեղի են ունենալու 5-րդ խաղերը: 

«Համահայկական խաղերն արդեն ավանդույթ են դարձել: Շուտով կկայանան համաշխարհային 5-րդ խաղերը: Պետք է կարողանանք բարձր մակարդակով կազմակերպել, դա մեր երկրի, մեր ժողովրդի պատիվն է»,-իր խոսքում նշեց պարոն Ծառուկյանը:


Միջոցառման ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա.Պետրոսյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պարգևատրեց նախարարության առաջին ոսկե հուշամեդալով: