ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԴՅՈՒՑԱԶՆԱԳՐՔԻ» ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ
Իր տեսակի մեջ եզակի «Դյուցազնագիրք» կոչվող ձեռնարկը հրատարակվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ: Գրքում զետեղված է շուրջ 65 դյուցազունների կողմից արձանագրված 134 ռեկորդ, որից 9-ը ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում:
Մերօրյա հերոսներից շատերը ներկա էին գրքի շնորհանդեսին: «Դյուցազնագրքի» շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Մենք ունենք բազում դյուցազուններ, որոնց անունը գրված է Գինեսի գրքում, դա պատմություն է, որը պետք է պահպանել: Դյուցազունները պետք է բարձր պահեն հայ ազգի պատիվը, և այդ մարդիկ բնականաբար, արժանի են խրախուսման, պարգևատրման և ուշադրության»,-իր խոսքում կարևորեց Գագիկ Ծառուկյանը:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, կարևորելով մարզական արտասովոր տվյալներով օժտված մարդկանց բացահայտումը, 4 միլիոն դրամ փոխանցեց այդ նպատակի համար ստեղծվելիք «Դյուցազնագրքի» հիմնադրամին: