ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻՆ
10/19/2011
Երևանի «Արարատ» կոնյակի գինու օղու կոմբինատի Մասիսի խաղողի ընդունման կետում, տարածաշրջանում ամենաբարձր սակագնով և ամենաշահեկան պայմաններով մեկ ամիս շարունակ մթերվեց ողջ տարվա խաղողի բերքը: Այսօր՝ մթերման սեզոնի վերջին օրը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց խաղողագործներին:
Գագիկ Ծառուկյանը ծանոթացավ խաղողագործներին հուզող խնդիրներին և հավաստիացրեց, որ դրանք այլևս չեն առաջանա: Խաղողագործները հայտնեցին իրենց երախտապարտությունը բազմակողմանի աջակցություն համար:
Գագիկ Ծառուկյանի գնահատմամբ, իր խոստմանը համաձայն մթերվել է մինչև
ամենավերջին խաղողահատիկը: «Այս ամենն արվում է, որ դուք շարունակեք
զբաղվել գյուղատնտեսությամբ, մնաք հայրենիքում, որ յուրաքանչյուրս մեր
հնարավորության սահմաններում աջակցենք մեր երկրի կայացմանը և շենացմանը»-
ամփոփեց Գագիկ Ծառուկյանը: