ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ԹԻՎ 1 ՏՈՒՆ ԻՆՏԵՐՆԱՏ
10/03/2011
Տարեցների միջազգային տոնը յուրովի էր նշանավորվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թիվ մեկ տուն ինտերնատում: Խնամյալներին այցելության էր եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ նախագահը շրջեց տուն ինտերնատի վերջերս վերանորոգված հարկաբաժնում, որտեղ տեղակայված են բուժսենյակները:
ԲՀԿ նախագահը շրջեց տուն ինտերնատի վերջերս վերանորոգված հարկաբաժնում, որտեղ տեղակայված են բուժսենյակները:
Գագիկ Ծառուկյանն իր գոհունակությունն արտահայտեց կատարված աշխատանքների կապակցությամբ, նշեց որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել առաջացած ցանկացած խնդրի լուծման գործում:«Զգացվում է, որ կա հետևողականություն, որ տարեցտարի տուն ինտերնատի պայմանները բարելավվում են և այս գործընթացը շարունակական է լինելու» – իր խոսքում ընդգծեց ԲՀԿ նախագահը: Ձևավորված ավանդույթի համաձայն, այս տարի ևս, ԲՀԿ նախագահը ծերերին այցի ձեռնունայն չէր եկել. նախորդ տարի նվիրաբերված 100 հեռուստացույցներին այս տարի գումարվեցին մի քանի տասնյակ սառնարաններ: