ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ՝ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՀԱՄԵՐԱՇԽ ՄԱՐԴ
«2011թ. ամենահամերաշխ մարդ» մրցանակը, Համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ, շնորհվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից «Համերաշխության միջազգային օր» է հռչակվել է 2005 թ.-ին:Քաղաքականության ոլորտում այս մրցանակը Հայաստանում հանձնվում է առաջին անգամ:
ԲՀԿ նախագահը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, նշեց, որ միշտ առաջնորդվել է համերաշխության, համաձայնության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով:
«Մեր հասարակության մեջ պետք է գերիշխող լինեն փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունն ու համերաշխությունը: Միայն միասնական ջանքերով, համերաշխության ու խաղաղության մթնոլորտում մենք կարող ենք կառուցել բարգավաճ երկիր»,- ընդգծեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: