ԲՀԿ. 2015թ. Հայաստանի բյուջեում կրիմինալ չկա
2014թ. Հայաստանի բյուջեի կատարողականում կրիմինալի ակնհայտ նշաններ չկան, սակայն բացակայում են նաեւ աճի ազդանշանները։ Այս մասին հունիսի 10-ին՝ 2014թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը։
«Ուսուցիչները ստացել են իրենց աշխատավարձերը, պաշտպանական համակարգը գործել է եւ այդպես շարունակ։ Չի կարելի ասել, որ ոչ մի բան չի արվել։ Սակայն «ավելի լավ է, քան ոչինչը» բավական չէ։ Պետք է հասկանանք, թե ինչի ենք մենք ձգտում, եւ ուր է գնում երկիրը։ Որտե՞ղ է բյուջեում նման բարեփոխումների մոտիվացիան։ Մենք չենք տեսնում դա, այդ պատճառով ձեռնպահ ենք մնում քվեարկելուց»,- հայտարարեց Մարգարյանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am