ԲՀԿ. Պետությունը պետք է ստուգի սեփականաշնորհման ներդրումային ծրագրերի իրականացումը

06/07/2016

Պետությունը պետք է ստուգի 1990-ական թթ. վերջին եւ 2000-ական թթ. սկզբին սեփականաշնորհման ներդրումային ծրագրերի իրականացումը: Այս մասին հունիսի 6-ին՝ խորհրդարանում 2014-ին հանրապետությունում պետական ունեցվածքի սեփականաշնորհման ծրագրի հաշվետվությունը ներկայացնելիս, ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ սեփականաշնորհումը 2000-ական թթ.ընթանում էր միգուցե ոչ այնքան բարձր գներով, բայց դրա դիմաց ներդրողից ծրագիր էին պահանջում, որտեղ պետք է նշված լինեին ներդրումների ծավալն ու աշխատատեղերի քանակը: Այլ հարց է, թե ինչպես են այդ պարտավորություններն իրականացվել: «Պետական ունեցվածքի կառավարման հանձնաժողովի դերը հիմա պետք է լինի ստուգել, թե արդյոք ծրագրերում թերակատարումներ կամ հավելումներ չեն եղել»,- նշել է Մելքումյանը:

www.news.am