ԲՀԿ. Պետական ոլորտի աշխատողներին պարզապես ստիպել են կուտակային կենսաթոշակային վճարներ անել

05/10/2016

Պետական ոլորտի աշխատողներին պարզապես ստիպել են անել կուտակային կենսաթոշակային մուծումները: Այս մասին մայիսի 10-ին ԱԺ-ում հայտնեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումների ժամանակ:«Եթե նրանք հրաժարվեն այդ մուծումներից՝ նրանց պարզապես կհեռացնեն աշխատանքից»,- փաստել է պատգամավորը:

Դրան ի պատասխան՝ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ կուտակային համակարգը պետք է դիտարկել ոչ թե որպես պարտավորություն, այլ որպես սոցիալական երաշխիքների լրացուցիչ մեխանիզմ, քանի որ եթե աշխատավարձը պետությունն է վճարում, հենց նա էլ հաշվեգրում է նաեւ վճարները: Իսկ մասնավոր սեկտորի համար առաջարկվող հետաձգումը անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը ավելի լավ ծանոթանա նոր համակարգի առավելություններին:

2014-ի հուլիսի 1-ից կուտակային վճարները պարտադիր են միայն պետական ոլորտի աշխատողների համար: Մասնավոր ոլորտի համար նոր վճարները պետք է պարտադիր դառնային 2017-ի հուլիսի 1-ից: Իսկ ԱԺ-ում քննարկվող օրինագիծը առաջարկում է այս ժամկետը եւս մեկ տարով հետաձգել: