ԲՀԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
10/31/2011
Լոռու մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակության այցը մեկնարկեց Սպիտակի համայնքային կենտրոնից: Կենտրոնում երեխաները զբաղվում են նկարչությամբ, ասմունքով ստանում են համակարգչային գիտելիքներ: Այս կենտրոնի ֆինանսավորումը «Գագիկ Ծառուկյան» բարգործական հիմնադրամի կողմից երեխաների համար արված միակ նվերը չէ. այսուհետ Սպիտակ քաղաքում կգործեն գեղեցիկ խաղահրապարակներ: Նախաձեռնությունը անասելի մեծ ոգևորություն էր պատճառել ինչպես մանուկներին այնպես էլ մեծերին:
ԲՀԿ նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ հերթական նախաձեռնությունն արդեն քաղաքի և հարակից շրջանների ուսանողներին տրամադրած ավտոբուսն էր:
Սպիտակի տարածքային գրասենյակում կուսակցական ակտիվի հետ հանդիպման ժամանակ քննարկվում են իրականցված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Հենց այստեղ հայտարարվում է այն 141 ուսանողների անունները, ովքեր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից ստանալու են ուսման վարձավճարներ: