ԲՀԿ-ում այժմ Սահմանադրության նախագծի բովանդակային քննարկումներ են ընթանում. ԲՀԿ նախագահ

09/15/2015

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցներում և խմբակցությունում սկսել են Սահմանադրության նախագծի բովանդակային քննարկումները: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«ԲՀԿ-ի վերջնական դիրքորոշումը կախված կլինի, թե մեր բազմաթիվ առաջարկներից որքանը հանձնաժողովի համար ընդունելի կլինեն», -հայտարարեց Զոհրաբյանը` ընդգծելով, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ իրենք հանդիպել են և «կոնցեպտուալ հարցերի» վերաբերյալ քննարկում ունեցել:

Ն. Զոհրաբյանի փոխանցմամբ՝ Սահմանադրության նախագծի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը կհրապարակվի հոկտեմբերի 5-ից հետո:

www.panorama.am