ԲՀԿ-ն վերահաստատում է իր դիրքորոշումը՝ սատարում է Քրիստ Մարուքյանին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում

10/06/2016

Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերահաստատեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում աջակցելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը Վանաձորի քաղաքապետի պաշտոնում։ ԲՀԿ-ն, հավատարիմ մնալով իր ավելի վաղ տված խոստմանը, այսպիսով նպաստում է Վանաձորում միասնական ընդդիմության հաղթանակին ։

Նշենք, որ այսօր Մարուքյանի առաջարկն ընդունել է նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։ Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին և Քրիստ Մարուքյանին։ Հանդիպման ընթացքում ՀՎԿ-ն որոշում է կայացրել ընդունել առաջարկը։ ՀՎԿ-ն նույնպես Վանաձորում կաջակցի և կպաշտպանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Քրիստ Մարուքյանի թեկնածությունը, ինչը կամրագրվի «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով:

 

Նշենք, որ այս միության կայացման պարագայում Վանաձորի ավագանիում ՀՀԿ-ն դառնալու է ընդդիմադիր խմբակցություն։

http://www.1in.am/2023506.html