ԲՀԿ-ն պայքարելու է հանրաքվեի ազատ անցկացման համար

11/21/2015

Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են Էրեբունի համայնքի բնակիչներին՝ ներկայացնելու սահմանադրական փոփոխությունները։ Համայնքի բնակիչներին ներկայացվեցին առաջարկվող նախագծի հիմնադրույթները, որոնք հնարավորություն կտան հաղթահարելու իշխանության գերկենտրոնացումը, ընդդիմությանը կտան սահմանադրորեն հստակ երաշխավորված մեխանիզմներ՝ ազդելու քաղաքական որոշումների վրա, մարդու իրավունքների պաշտպանությունը կլինի շատ ավելի կոնկրետ եւ հասցեական։ 

Էրեբունի համայնքի բնակիչները բազմաթիվ հարցեր ուղղեցին ԲՀԿ ղեկավար կազմին՝ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտագաղթի, ԼՂ հիմնահարցի հետ կապված, որոնց տրվեցին հստակ պարզաբանումներ։ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները վստահեցրեցին, որ իրենց համար անչափ կարեւոր է, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անցնի արդար եւ ազատ, որպեսզի երկրի հիմնական օրենքի լեգիտիմությունը կասկածի տակ չլինի։