ԲՀԿ-ն միակն է, որ երևանցուն ներկայացնում է մի քանի 100 միլիոն դոլարանոց ներդրումային փաթեթ

09/19/2018

Բարգավաճ Հայաստան Կուսակցության ավագանու թիմը՝ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ,նախընտրական քայլարշավ , այնուհետև հանրահավաք է արել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: ԲՀԿ-ն այսօր միակ քաղաքական ուժն է, որ երևանցու սեղանին է դրել մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ներդրումային փաթեթ, որը լուծում է մայրաքաղաքի բոլոր հիմնական խնդիրները, - հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը: Բարգավաճ Հայաստանի քաղաքապետի թեկնածուն ընդգծել է նաև՝ ԲՀԿ-ն չունի թշնամիներ մրցակից ուժերի շարքում, ԲՀԿ-ի թշնամիներն են աղքատությունը, հուսահատությունը, արտագաղթը. Ահա այս և Երևանի մյուս պրոբլեմներին է Բարգավաճ Հայաստանը հայտարարում պատերազմ: