ԲՀԿ-ն հեռացրեց ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահին
08/31/2016
Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նիստը: Նիստը որոշեց ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ-ի շարքերից հեռացնել ԲՀԿ Մասիսի խորհրդի նախագահ Կարապետ Օհանյանին: Խորհրդի որոշման մեջ նշված է, որ Կարապետ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, այսօր առավոտյան ինքնաբացարկ է ներկայացրել սեպտեմբերի 18-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունից:
ԲՀԿ մամուլի ծառայություն