ԲՀԿ-ն կշարունակի պայքարը Գյումրիում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կշարունակի ընտրապայքարը Գյումրիում: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Գյումրու տարածքային կառույցում ունեցել ենք խորհրդակցություն, միաձայն որոշել ենք պայքարը շարունակել», - ասաց Վահե Էնֆիաջյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 20-ին, Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նկուղից հայտնաբերվել է ատրճանակ: Նախնական քննության տվյալներով՝ նա ինքնասպան է եղել, քրգործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով: