ԲՀԿ ներկայացուցիչները այցելել են ՀՀ-ում Վրաստանի դեսպանություն
06/16/2015
Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ պատգամավորներ եւ քաղաքական խորհրդի անդամներ այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանություն եւ իրենց ցավակցությունը հայտնել Վրաստանում ջրհեղեղի հետեւանքով զոհվածների հարազատներին եւ վրաց ժողովրդին։ Սգո մատյանում արված գրառման մեջ ԲՀԿ նախագահը նշել է, որ ՙՙԲարգավաճ Հայաստանը՚ կիսում է վրաց բարեկամ ժողովրդի վիշտը, բոլորի հետ միասին աղոթում անմեղ զոհերի հոգու խաղաղության համար ու տոկունություն մաղթում վրաց ժողովրդին՝ իր համար ծանր այս օրերին։