ԲՀԿ նախաձեռնությամբ մանկական հոգեբաններ են այցելել սահմանապահ Բերքաբեր գյուղ

10/19/2015

Սահմանային լարվածության օրերին Տավուշի մարզի սահմանապահ գյուղեր այցելած՝ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների առջեւ սահմանապահ գյուղերի բնակիչները բարձրացրել էին տարբեր խնդիրներ, որոնց զգալի մասին արդեն իսկ լուծում է տրվել։ Սահմանապահ Բերքաբեր գյուղի բնակիչները ԲՀԿ ներկայացուցիչներին առաջարկել էին գյուղ ուղարկել մանկական հոգեբանների խումբ՝ երեխաների հետ աշխատելու համար, քանզի ադրբեջանական դիրքերից պարբերական, այժմ արդեն՝ ծանր հրետանուց գնդակոծությունների հետեւանքով երեխաները լուրջ սթրեսային վիճակում են գտնվում։

Նախօրեին Բՙարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախաձեռնությամբ մանկական հոգեբաններ են այցելել սահմանապահ Բերքաբեր գյուղ, որտեղ վերջիններս անհրաժեշտ մասնագիտական օգնություն են ցուցաբերել թե՜ երեխաներին, թե՜ մեծահասակներին։