ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը պատվոգրեր է հանձնել
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը` կուսակցության մի խումբ երիտասարդների հանձնեց պատվոգրեր և դրամական պարգևներ:
ԲՀԿ նախագահն իր շնորհավորհանքի ուղերձում կարևորեց շարունակական ինքնակրթությունը, օրըստօրե կատարելագործվող գիտական միտքն ու երիտասարդի կոմպետենտությունը: Նա շեշտեց, որ կուսակցությունն հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը, համաձայն որի՝ երիտասարդն ունի իր կայուն զարգացման լայն հնարավորությունը: Նշվեց, որ առողջ սերնդափոխությունը քաղաքական կուսակցությունների հաղթանակի երկարակեցության երաշխիքն է: ԲՀԿ նախագահն ազդարարեց նաև անգլերենի անվճար դասընթացների սկիզբը: Դասընթացը բաց է բոլոր ցանկացողների համար: Այն իրականացվելու է արհեստավարժ մասնագետների կողմից, իսկ արդեն գործնականում՝ուսանողներն հնարավորություն կունենան շփվել մեր օտարերկրյա գործընկերների հետ և կատարելագործել իրենց իմացությունը:
Երիտասարդական մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական նախաձեռնություններում մշտապես խրախուսվում է, իսկ լավագույններին պարգևատրելու ավանդույթը ԲՀԿ-ում շարունակական է:
ԲՀԿ մամուլի ծառայություն