ԲՀԿ նախագահ. Մենք բոլորի հետ միասին սգում եւ աղոթում ենք անմեղ զոհերի համար

03/23/2016

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, ցավակցական նամակ է հղել Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլին,ինչպես նաեւ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։

 

Նամակում ասված է ՝

 

Հերթական անգամ աշխարհը ցնցվեց անմարդկային ահաբեկչությունից։ Բառերն անզոր են՝ նկարագրելու մեր բոլորի վիշտն ու այն զգացումները, որ ապրեցինք, լսելով ահաբեկչության լուրը։ Մեկ բան հստակ է՝ մենք բոլորս պետք է մեկտեղենք մեր ուժերն ու կամքը՝ համաշխարհային այս չարիքի դեմ պայքարելու համար։

ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության եւ անձամբ իմ անունից ընդունեք մեր խորին ցավակցությունը։ Մենք բոլորի հետ միասին սգում եւ աղոթում ենք անմեղ զոհերի համար, վիրավորներին մաղթում արագ ապաքինում։

Մեր զորակցությունը փոխանցեք Բելգիայի բարեկամ ժողովրդին, անմեղ զոհերի հարազատներին։

Կամք եւ տոկունություն մեզ բոլորիս՝ համաշխարհային այս չարիքի դեմ միասնաբար պայքարելու համար։

 

Հարգանքով՝ «Բարգավաճ Հայաստան»

կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյան