ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Դ.Ա. ՄԵԴՎԵԴԵՎԻՆ, ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ Վ. Վ. ՊՈՒՏԻՆԻՆ ԵՎ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ Բ. Վ. ԳՐԻԶԼՈՎԻՆ
03/30/2010
Խնդրում եմ՝ ընդունեք իմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղաքական խորհրդի և Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության կողմից խոր և անկեղծ ցավակցությունը Մոսկովյան մետրոպոլիտենում 2010 թ. մարտի 29-ին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Մենք համոզված ենք, որ այս հրեշավոր հանցագործությունը պատվիրողները, կազմակերպիչները և իրագործողները կվնասազերծվեն և կկրեն արդարացի պատիժ: Սգո այս օրը մենք հայտնում ենք մեր ցավակցությունը և համերաշխությունը Մեծ Ռուսաստանի ժողովրդին:
Խնդրում ենք փոխանցել մեր ցավակցությունը անմեղ զոհերի ընտանիքներին:
Հարգանքներով.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության
Նախագահ Գագիկ Ծառուկյան