ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ
09/02/2011
Սիրելի հայրենակիցնե’ր,
սրտանց շնորհավորում եմ մեր ազգային հավաքական ամենամեծ ձեռքբերումներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման առիթով:
Արցախի ժողովուրդը իրեն պարտադրված անհավասար գոյամարտում կարողացավ դիմակայել և ի կատար ածել հայրենիքում անվտանգ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու անխախտ իրավունքը: Անկախության 20 տարիները ցույց տվեցին, որ արցախցու ոգին անկոտրում է, որ նա շարունակում է ապրել ու արարել հայրենի հողում, շենացնել իր երկիրն ու հզորացնել իր պետականությունը:
Այդ բաղձալի անկախության նվաճման ճանապարհին հազարավոր հայորդիներ իրենց արյան գնով կերտեցին այն հերոսական ուղին, որով այսօր մենք հպարտանում ենք: Մեր պարտքն է միշտ վառ պահել իրենց կյանքն անմնացորդ հայրենիքին նվիրաբերած հերոսների հիշատակը և հիշել, որ Արցախի ժողովորդի լիակատար անկախության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար մենք դեռ շատ անելիքներ ունենք:
Կրկին ու կրկին շնորհավորելով Արցախի անկախության 20-ամյակի կապակությամբ, մաղթում եմ մեր ժողովրդին ուժ, հավատ և միասնություն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյան