ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԻԹՈՎ
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առիթով։
Ի սրտե ցանկանում եմ, որ միշտ լինեք մեր կողքին, միշտ լինեք երջանիկ ու կյանքով լեցուն, միշտ բարի ժպիտ լինի ձեր դեմքին:
Բնության զարթոնքն ավետող այս գեղեցիկ տոնը թող գարնանային թարմ շունչ բերի բոլոր հայ օջախներ՝ պարգևելով մեր ընտանիքներին սեր, համերաշխություն և խաղաղություն:
Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ եղել է ազգապահպանման, ընտանիքի ամրության ու համերաշխության ապահովման կարևորագույն գործոնը: Այսօր էլ մենք չենք դադարում արտահայտել մեր խորին հարգանքը, հիացմունքն ու ակնածանքը ձեր հանդեպ: Դուք կյանքում արժանի եք միայն մեծ սիրո, ընտանեկան անամպ երջանկության ու աստվածային մեծարանքի:
Ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կյանքում միշտ ունենա ամուր հենարան՝ սիրող ամուսին ու երջանիկ զավակներ։
Նորից ու նորից շնորհավորելով բնության զարթոնքի այս գեղեցիկ տոնի առիթով՝ մաղթում եմ, որ գարնանային այս հիասքանչ օրը դուք վայելեք միայն երջանկության, սիրո և բերկրանքի անսպառ պահեր։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան