ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

10/07/2011

Տեսնելով «Բարգավաճ Հայաստան»
կուսակցության ծավալած խոշորամասշտաբ գործունեությունը, առկա խնդիրների լուծման
համար ձեռնարկվող գործնական քայլերը, կիսելով կուսակցության գաղափարախոսությունը՝
600 շիրակցիներ ԲՀԿ անդամ դառնալու որոշում կայացրեցին: Ողջունելով նոր
կուսակիցներին՝ ԲՀԿ նախագահը ընդգծեց, որ միահամուռ ջանքերով ու միասնաբար պետք է
աշխատեն ի նպաստ մեր երկրի բարօրության և բարգավաճման:

«Ես միշտ ձեր կողքին եմ և
«մեր խոսքը գործ է» կարգախոսը այսուհետ նույն է բոլորիս համար»
– նշեց Գագիկ
Ծառուկյանը:

Հաջորդիվ արդեն ԲՀԿ նոր
գրասենյակի նորամուտն էր: Այստեղ գործունեություն է ծավալելու Գյումրու ԲՀԿ
հերթական տարածքային կառույցը: Գագիկ Ծառուկյանը շրջեց գրասենյակում և ծանոթացավ
պայմաններին:

Գյումրեցիների համար
նախատեսված էր նաև անակնկալ “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամի կողմից. կտրամադրվի 20
միլիոն դրամ Գյումրիի եկեղեցու բարեկարգման նպատակով: