ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
05/29/2011
Գեղարվեստի պետական ակադեմիայի ավարտական աշխատանքների պաշտպանության ցուցադրությունն այցելելը և լավագույններին խրախուսելը արդեն ավանդույթ է դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համար:
Այցելության պահին իրենց ավարտական աշխատանքներն էին ներկայացնում ակադեմիայի Հագուստի մոդելավորման բաժնի շրջանավարտները: Ցուցադրության ավարտից հետո Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ներկաներին տեղեկացրեց, որ պատահական չէ Գագիկ Ծառուկյանի այցելությունը, քանի որ մշակութային այս կրթօջախը մշտապես գտնվում է Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում:
Ողջունելով ներկաներին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախ շնորհավորեց բոլոր շրջանավարտներին և ընդգծեց, որ նրանք կյանքի նոր փուլ են թևակոխում: «Ես կարևորում եմ գիտության, կրթության և արվեստի ոլորտները, անելու եմ ամեն բան այս ոլորտների զարգացման համար»,-նշեց ԲՀԿ նախագահը:
Ձևավորված բարի ավանդույթի համաձայն այս տարի ևս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից բուհի լավագույն 4 շրջանավարտների համար անվանական մրցանակներ և 300 հազարական դրամ պարգևներ են սահմանվել: