ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ «ՎԵՆԵՏԻԿԻ ՄԵՆԱԿԱՏԱՐՆԵՐ» ՆՎԱԳԱԽՄԲԻՆ

02/11/2011
Փետրվարի 11-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ  իտալական աշխարհահռչակ սիմֆոնիկ նվագախմբի՝ «Վենետիկի մենակատարների» (I Solisti Veneti) բացառիկ համերգը Երևանում: Ծրագիրը Հայաստանում կայացավ շնորհիվ  «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և Հայաստանում Իտալիայի դեսպանատան:





Նվագախմբի մենակատարներին դիրիժոր Կլաուդիու Շիմոնեի գլխավորությամբ և Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բռունո Սկապինիի ուղեկցությամբ հյուրընկալել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մաեստրո Կլաուդիո Շիմոնեն ավելի քան 5 հազար համերգներ է վարել աշխարհի 80 երկրներում։ Դիրիժորը հայտնի է ոչ միայն դասական երաժիշտների, այլև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։



ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջունեց ներկաներին և տեղեկացրեց, որ ՀՀ Իտալիայի դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում քայլեր են ձեռնարկվելու տարեկան մի քանի անգամ նման  մշակութային միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ: