ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԲԱՐԵԳՈՐԾ»
11/03/2010
Նոյեմբերի 7-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ողջ հանրապետության տարածքում մեկնարկում է բարեգործական-առողջապահական ակցիա:
Էրեբունի բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները հանրապետության բոլոր մարզերում բուժզննումներ են իրականացնում, տրամադրում անվճար դեղամիջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացնում վիրահատումներ: Ակցիայի մեկնարկից առաջ Բժշկական կենտրոնի պրոֆեսորական կազմի հետ հանդիպեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Իր ելույթում ԲՀԿ նախագահը նշեց, որ բժիշկները, մասնակցելով ակցիային, անգնահատելի աշխատանք են անում Հանրապետության քաղաքացիների համար, քանի որ հեռավոր մարզերում նույնիսկ տարրական բուժզննում անցնելը բարդ է բնակչության համար: «Մասնակցելով այս նախաձեռնությանը, դուք բարի գործ եք կատարում: Յուրաքանչյուրը կարող է լինել բարեգործ»,-ելույթում մասնավորապես նշեց Գագիկ Ծառուկյանը: