ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ ԵՎ «ՆԱՐԵԿ» ԾԵՐԱՆՈՑ

03/08/2010
Կանանց միջազգային օրը յուրովի էր նշանավորվել Նորքի տուն-ինտերնատում: Խնամյալներին այցելության էր եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հյուրին ինտերնատի բնակիչները դիմավորեցին աղուհացով:

Պրն. Ծառուկյանը շրջեց տուն-ինտերնատում, այցելեց խնամյալների սենյակներ, զրուցեց նրանց հետ, տեղեկացավ խնդիրներին: Խնամյալների հետ զրուցելիս պրն. Ծառուկյանը նշեց, որ տարեցները միշտ պետք է լինեն ուշադրության կենտրոնում, բոլոր գումարները, որոնք նախատեսված են թոշակների, ծերանոցների կամ մանկատան համար, ճիշտ պետք է բաժանվեն, իսկ խախտողները պատասխանատվության կենթարկվեն: «Մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու մանկատներին ու ծերանոցներին: Այս կառույցները պետք է զգան, որ իրենք պաշտպանված են»-,շնորհավորական ելույթում նշեց պրն. Ծառուկյանը:






«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաջորդ այցելությունը Աբովյանի «Նարեկ» ծերանոցն էր, որն արդեն մեկ տասնամյակ ԲՀԿ նախագահի ուշադրության կենտրոնում է: Ընթացիք խնդիրների լուծման համար այս ծերանոցին ամենամսյա ֆինանսական հատկացումներ են լինում: Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց տարեցներին, մաղթեց նրանց առողջություն և տոկունություն: