ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ

09/01/2009
Սեպտեմբերի մեկին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ էին այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսը և մի շարք այլ հյուրեր:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և հայ-հունական պետական քոլեջի միջև համագործակցության հիմք է դրվել: ՀՀ Կրթության փոխնախարար Արա Ավետիսյանը ողջունեց նախաձեռնությունը և փաստեց, որ կրթության ոլորտը օժանդակության կարիք ունի:

«Այսօր կրթական համակարգը բարելավման կարիք ունի, և առանց գործարար աշխարհի և կրթական համակարգի օժանդակության դա անհնար է: Հուսով եմ, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը օրինակ կծառայի բազմաթիվ գործարարների համար»,- ելույթում նշեց փոխնախարարը:

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով վերանորոգվել և կահավորվել է քոլեջի սննդի լաբորատորիան, ինչի շնորհիվ ուսանողները կարող են գործնական աշխատանքներ կատարել:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսուհետև գործող «Հեռանկար» հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձնելու կրթության ոլորտին, ուստի նման միջոցառումներ ավելի հաճախ են կազմակերպվելու: «Քանի որ մեր ապագան երիտասարդներն են, մենք պետք է ամեն կերպ օժանդակենք մեր ուսանողներին, որպեսզի ապագայում ունենանք լավ կրթություն ստացած  և հմուտ մասնագետներ»,-նշեց ԲՀԿ նախագահը:


«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը քոլեջին նվիրեց նաև միկոավտոբուս, ինչը հնարավորություն կտա զբոսաշրջություն ուսումնասիրող ուսանողներին կազմակերպելու ներգնա և արտագնա այցելություններ, իսկ լավագույն ուսանողները կստանան Գագիկ Ծառուկյանի կողմից տրամադրվող անվանական կրթաթոշակ