ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 40.000 ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

12/30/2011

Ձևավորված բարի ավանդույթի համաձայն, ամանորյա տոնակատարություններին ընդառաջ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  և  «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական աջակցությունը ցուցաբերեցին Կոտայքի մարզի 50-ից ավելի  համայնքների ավելի քան 40.000 բնակիչների:






Մարզի բնակիչները  ընդգծեցին,  որ Ամանորի նախաշեմին աջակցությունը կրկնակի է կարևորվում, քանզի սոցիալական խնդիրների հաղթահարումից զատ հասարակությունը զգում է, որ կա ուշադրության, գնահատանքի և հոգատարության դրսևորում:

«Մենք լիահույս ենք  և վստահ, որ պարոն Ծառուկյանի շարունակական հոգածությունը և սրտացավ վերաբերմունքը օգնելու են մեր վաղվա օրը ավելի լավը դարձնելուն»,- նշում են  մարզի բնակիչները: