ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

10/20/2011
Եվրոպական 15 երկրների շուրջ 100 ներկայացուցիչներ Երևանում 2 օր շարունակ մասնակցելու են Միջազգային Եվրոպական Շարժման արևելյան գործընկերության հերթական համաժողովին, որն անցկացվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ:

Ողջունելով ԲՀԿ նախագահին՝ Միջազգային Եվրոպական Շարժման նախագահն առաջին հերթին շնորհակալություն հայտնեց այցի հնարավորություն ընձեռելու համար, հաջորդիվ կարևորելով հայ-եվրոպական համագործակցության ընդլայնման գործում այս համաժողովի անհրաժեշտությունը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արդյունավետ աշխատանք մաղթեց Միջազգային Եվրոպական Շարժման արևելյան գործընկերության համաժողովին և հույս հայտնեց, որ քննարկված հարցերն ու արծածված  խնդիրները նպաստելու են Հայաստանի եվրոպական ընտանիքին ինտեգրվելու գործընթացին: