ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԼԱՏՎԻԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

09/15/2011
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց լատվիացի մի շարք խոշոր գործարարների՝ ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսի գլխավորությամբ: Հանդիմպան թեման էր «Հայ-լատվիական տնտեսական համագործակցության ընդլայնումը»:

Ողջունելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին՝ Գինտս Ապալսը նախ շնորհակալություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին ջերմ հյուրընկալության համար, այնուհետև շեշտեց, որ պատվիրակությունը հիացած է ողջ Հայաստանով և հայերով: 

Հայաստանում գտնվելու ընթացքում բանկային, ֆինանսական, շինարարական, արտադրության ոլորտը ներկայացնող գործարարները ծանոթացել են տեղի բիզնես միջավայրին, և արդեն բազմաթիվ են համատեղ ծրագրեր և ներդրումներ իրականացնելու նախագծերը: