ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

05/09/2011
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 66-րդ տարեդարձի կապակցությամբ հանրապետության ամբողջ տարածքում վետերանների մեծարման և նրանց ավանդը գնահատելու նախաձեռնությամբ էր հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: 






Տոնի նախաշեմին կուսակցության Երիտասարդների միության հետ հանդիպման ժամանակ տրվեց հանձնարարական, որ մայիսի 9-ին հանրապետության ողջ տարածքում այցելեն Հայրենական մեծ պատերազմի՝ կուսակցության անդամ 1000-ից ավելի վետերաններին և փոխանցեն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի սահմանած պատվավճարները և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը:



Արդեն երեկոյան Հայրենական մեծ պատերազմի 100-ից ավելի վետերանների հետ հանդիպեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Հարգելի վետերաններ, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, մենք ձեզանով հպարտանում ենք, շնորհավորում ենք բոլորիս հաղթանակի կապակցությամբ»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահը: