ԲՀԿ խմբակցությունում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ գյուղնախարարի հետ

05/13/2015

Այսօր ԲՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ։ Քննարկվել են ոլորտինառնչվող բազմաթիվ խնդիրներ։ Մասնավորապես՝ ԲՀԿ պատգամավորները բարձրացրելեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման հարցը, ինչը գյուղացիականտնտեսությունների հիմնական մտահոգիչ խնդիրներից է։ Քննարկվել են նաեւսննդամթերքի անվտանգության խնդիրները։ ԲՀԿ պատգամավորները գյուղնախարարիառաջ բարձրացրել են հակակարկտային կայանների հարցը, ինչը որոշ մարզերում խիստանհրաժեշտություն է։ ԲՀԿ պատգամավորներն առաջարկել են նաեւ ջրայինռեսուրսների արդյունավետ կառավարման մեխանիզմների տարբերակներ՝ հաշվիառնելով ոլորտում առկա բացերը։ Աշխատանքային քննակման ընթացքում առաջարկ էհնչել նաեւ ստեղծել կաթ ներկրողների միություն, որը հնարավորություն կտակարգավորել նշյալ ոլորտում գնային քաղաքականությունը։ Որպես լրջագույն հիմնահարց՝ բարձրացվեց նաեւ գյուղմթերքների մթերման հետ կապված խնդիրներն ուգյուղացիական տնտեսությունները որակյալ եւ մատչելի դիզվառելիքով ապահովելուհարցը։ Գյուղնախարարը նշյալ հարցերի վերաբերյալ տվեց պարզաբանումներ։ Որոշվեց հաջորդ հանդիպման ընթացքում ամփոփել քննարկման արդյունքներն ու այն խնդիրները, որոնք պահանջում են օրենսդրական կարգավորում՝ ներկայացնել օրենքի տեսքով։