ԲՀԿ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵՑ ՌՈՒԲԵՆ ՊԵՏԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

09/22/2009
Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարեց հերթական նիստ, որի ընթացքում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2009 թ.-ի սեպտեմբերի 15-ի` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Ռուբիկ Հարությունյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին N 15 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետով, համամասնական ընտրակարգով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից ՀՀ ԱԺ պատգամավոր գրանցեց Ռուբեն Պետիկի Գևորգյանին: