ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը շարունակում է արձագանքել եւ զբաղվել ազգային փոքրամասնությունների խնդիրներով
ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը շարունակում է արձագանքել եւ զբաղվել ազգային փոքրամասնությունների խնդիրներով։ Օրերս ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողով էր դիմել Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, ազատամարտիկ, ազգությամբ եզդի Ռզգան Սմոյանը իր որդու՝ բանակի նորակոչիկ Տոսուն Սմոյանի առողջական խնդիրների հետ կապված:
Խնդիրը զինծառայողի ծնողի հետ քննարկելուց հետո հանձնաժողովի նախագահ Բորիս Մուրազին դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն և երեկ արդեն զինծառաող Սմոյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ։
Մոտ օրերս ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի ներկայացուցիչները կացելեն եզդիբնակ Ճարճակիս գյուղ և տեղում կծանոթանան գյուղի այլ խնդիրներին:
ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը շարունակելու է հանդիպումները Հայաստանի ազգային փոքրամասնություննների համայնքների հետ՝ վերջիններիս խնդիրներին ծանոթանալու եւ դրանց արձագանքելու համար։