ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

12/04/2010
Արմավիրի մարզն ընդունեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետներին: Շարունակվում է »Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականցվող բարեգործական-առողջապահական ակցիան: Արմավիր քաղաքում մասնագետները զննեցին հարյուրավոր բնակիչների: Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները ստացան ուղեգրեր՝ Երևանում լրացուցիչ զննման կամ վիրահատման համար: