ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ
09/27/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 1-ից հանրապետության ողջ տարածքում մեկնարկելու է հերթական բարեգործական-առողջապահական ակցիան: «Էրեբունի» բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետները մեկ ամիս շարունակ զննելու են յուրաքանչյուր այցելուի՝ տեղում տալով համապատասխան ախտորոշում, բուժում և դեղորայք, իսկ ստացիոնար կամ ամբուլատոր բուժման կարիք ունեցող հիվանդները կուղեգրվեն Երևան` առավել մանրամասն բուժզննման, անհրաժեշտության դեպքում նաև անվճար վիրահատվելու նպատակով:
Ակցիայի մեկնարկից առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնի պրոֆեսորաբժշկական անձնակազմի հետ հանդիպման ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ մեր երկրի սահմանամերձ շրջանների բնակիչների խնդիրների լուծումը կուսակցության առաջնահերթ ծրագրերից է: