Ա. Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ
ՀՀԿ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում հանդիպել է Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումն ընթացել է դռնփակ և տևել ավելի քան երկու ժամ: Արմեն Սարգսյանը հայտնել է, որ հանդիպումն անցել է բաց ու անկաշկանդ մթնոլորտում: Քննարկվել են քաղաքական, տնտեսական, նաեւ սոցիալական, իրավական և հանրությանը մտահոգող բազմաթիվ կարևորագույն հարցեր: Նախագահի ՀՀԿ-ի թեկնածուն հայտնել է, որ պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որը կկայանա առաջիկայում: Արմեն Սարգսյանի հետ մոտակա օրերին առանձին հանդիպում կունենա նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: