ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԲՀԿ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

02/21/2012

Նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական դրույթների քննարկմանը մասնակցում էին ԲՀԿ Քաղաքական Խորհրդի անդամները, ԱԺ պատգամավորները և նախարարները, ինչպես նաև անկախ փորձագետներ և արտերկրի հեղինակավոր գիտական կառույցները ներկայացնող տնտեսագետները:







«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան ժամանած տնտեսագետների խնդիրը կուսակցության նախընտրական ծրագրի համապատասխան դրույթներն ուսումնասիրելն ու մասնագիտորեն գնահատելն է:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարևորում է ոլորտի առաջատար մասնագետների կարծիքը և այսօրվա կլոր-սեղան քննարկումը հենց այդ կարծիքը ի հայտ բերելու նպատակ է հետապնդում: ԲՀԿ նախընտրական ծրագրի ստեղծման վրա աշխատել են հանրապետության լավագույն մասնագետները, ովքեր տեղյակ են ժողովրդի մտահոգությունների մասին և ի զորու են նախանշել դրանց լուծման մեխանիզմները: Մեր նպատակն էր մշակել ոչ թե պարզապես խելացի մտքեր պարունակող, այլ կենսունակ ծրագիր, որը մենք կարող ենք կյանքի կոչել» ,- իր ելույթում ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: